VOLTOLINA |ARTE DI MURANO
VOLTOLINAVOLTOLINA (Իտալիա)
VOLTOLINA ապրանքանիշը մուրանո ապակու և բյուրեղապակու կատարյալ դրսևորումն է:
Վոլտոլինա եղբայրները վենետիկյան ապակու մշակման հինավուրց ավանդույթների ժառանգորդներն են: Նրանք 1984թ. որոշեցին հարստացնել իրենց արտադրանքի տեսականին բարձրորակ բյուրեղապակուց պատրաստված լուսավորող սարքերի նոր խմբաքանակով: Բծախնդրությամբ ընտրված հումքի և նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ ընկերությունը համաշխարհային շուկայում դարձավ առաջատարներից մեկը:
Ավանդույթներին հետևելով, ֆիրմայի մասնագետներին հաջողվում է կատարելագործել հիմնական ապրանքատեսակները և ստեղծել նոր`գերժամանակակից մոդելներ: Թարմ մտահղացումների շնորհիվ ստացվում են գծի , ձևի, գույնի և տեքստուրայի նոր համադրություններ :Յուրաքանչյուր մոդելի ստեղծման համար հանգամանորեն ներդաշնակվում են բոլոր դրվագները, ինչպես կառուցվածքային, այնպես էլ կոմպոզիցիոն առումներով : Ջահի նույնիսկ ամենափոքր մասը ծնվում է դիզայների և ապակեգործ վարպետի համատեղ աշխատանքի արդյունքում : VOLTOLINA ֆիրմայի վարպետները ստեղծել են լուսատու սարքերի շարքեր, որոնք ներառում են ջահերի, լուսամփոփների, կանթեղների և սեղանի լամպերի մեծ բազմազանություն: Այնպես որ, նմուշ կարելի է ընտրել յուրաքանչյուր տարածքի չափին և նշանակությանը համապատասխան :
Բյուրեղապակյա ջահերի արտադրությունը ֆիրմայի հիմնական ուղղվածություններից մեկն է: VOLTOLINA-ն բարձրորակ բյուրեղապակու սեփական արտադրություն ունի: Ավանդական դասական տիպի ջահերից բացի ֆիրման ստեղծում է նաև հետաքրքիր դիզայնով և համադրական լուծումներով ժամանակակից ջահեր:
Շատ տպավորիչ են գունավոր մուրանո ապակուց պատրաստված շարքերը: Եթե «տեխնո» ոճի մոդելները Ժամանակակից տարածքներին վառ շեշտադրումներ են հաղորդում, ապա ծաղկային լուծումներով մոդելները առավել ունիվերսալ են: Դրանք հրաշալիորեն ներդաշնակվում են ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից միջավայրերում:
Գյուտարարների և ձեռնարկության տարբեր բաժինների համառ աշխատանքի շնորհիվ 2001թ. «Լեոնարդոյի համակարգ» անվան տակ ներկայացվեց ջահերի տեղադրման իսկապես հեղափոխական մի համակարգ: Այն հնարավորություն է տալիս ջահը հավաքել առանց էլեկտրական մասի հետ առնչվելու, այդպիսով` դյուրացնում ջահի տեղադրման ամբողջ գործընթացը:
Առանձնահատուկ մոտեցման և ստեղծագործական երևակայության շնորհիվ VOLTOLINA ընկերությունը հնարավորություն է տալիս տպավորիչ և բացառիկ ոճով ձևավորել յուրաքանչյուր տարածք :
Developed by Studio One.






























































