NAREK LTD
Arm Eng Rus
Ներկեր

Դեկոր|Ինտերիեր|Ճակատային մասի ներկեր

ԱՈՒՐԵՈՒՄԱՈՒՐԵՈՒՄ

ԱՈՒՐԵՈՒՄ - AUREUM   INT/au/02

ԱՈՒՐԵՈՒՄ  նրբեցրած ալքիմիա է, ոսկի պատերի վրա, դեկորատիվ հարդարում է ոսկու էֆեկտով, խոշոր կրաքարի և ներկված փոշիների հիման վրա: Ունի ցածր ազդեցություն միջավայրի վրա:  ԱՈՒՐԵՈՒՄԻ երանգները ծնվում են երկրի ընդերքի և բնության գույներից: Պատմական գյուտերի և ժամանակակից տեխնոլոգիաների սինթեզի արդյունքում ստեղծվել է ապրանքանիշ, որը կարող է կիրառվել ինտերիերի հարդարման և ժամանակակից և ավանդական ձևերում: ԱՈՒՐԵՈՒՄԸ թույլ է տալիս իրականացնել թանկ և էլեգանտ հարդարում տարբեր երանգներով, լուսային և գունային խաղ հաղորդել ձևավորված մակերեսին, իսկ ոսկու շենշող ցոլքը կստեղծի շքեղագույն պատկեր աչքի և մետաքսե նուրբ զգացողություն ձեռքի համր: 

Կիրառություն

Ինտերիերի ներքին դեկորատիվ պատեր

 Մակերեսի նախապատրաստում

Ներկվող մակերեսը մաքրել` հեռացնելով հնարավոր շերտատված հատվածները, հետո, հրաշալի  ամրություն ապահովելու համար,  մեկ շերտ  OIKOS-ի   IL PRIMER ֆիքսատոր քսել: Հարթեցնել  OIKOS-ի  STUCCO IN PASTA PER RASATURA –ով:

Ներկման եղանակ

Լավագույն արդյունք ստանալու համար AUREUM-ը 2 շերտով քսել` օգտագործելով OIKOS-ի  չժանգոտղող պողպատե շպատելներ (apt.113):

Առաջին շերտ -  AUREUM-ը   նվազագույն հաստությամբ, բայց լայն շերտերով  քսել STUCCO IN PASTA PER RASATURA –ի վրա: Սպասել 6-8 ժամ` մինչև  չորանալը:

Հարդարանք  - Շատ բարակ շերտով քսել նյութը, շպատելի սուր մասով թեթևակիորեն  հարթեցնելով : Մոտ 1 ժամից  կատարել վերջնական հարթեցում:

 Հարդարանք/պաշտպանիչ միջոցներ

Ջրակայունությունը ապահովելու   և  մակերեսը լվացվող դարձնելու համար`  4-5 օր անց քսել OIKOS-Ի CERA PER RAFFAELLO կամ  Cera per Stucco:

Տեխնիկական բնութագրեր/ պատմում

բացում                   - Պատրաստ է օգտագործման համար: Բացել կարելի է առավելագույնը 5% ջրով:

նյութածախս                  - 5-6 մ2 /կգ

գործիքներ                      - OIKOS-ի  ինօքս չժանգոտվող պողպատե շպատելներ

ամրացնող միջոցներ  - OIKOS-ի IL PRIMER

 հիմք                                - OIKOS-ի  STUCCO IN PASTA PER RASATURA

պահպանիչ միջոցներ -  OIKOS-ի CERA PER RAFFAELLO կամ  Cera per Stucco

ջերմաստիճանը պատման ժամանակ - +5C0  - +36C0 (80% հարաբերական խոնավության դեպքում)

տեսանելի չորացման ժամկետ              - 1 ժամ ( +20 C0 75%  հարաբերական խոնավության դեպքում)

գործիքի մաքրում        - ջրով

Տեխնիկական բնութագրեր/ արտադրանք

բաղադրություն    Կրային կաթ, ոսկեգույն պիգմենտներ, բնկան հավելումներ, երկաթի օքսիդների հիմքով անօրգանական պիգմենտներ:

տեսակարար կշիռ  -  1,2 կգ/լ  +  /-3%

PH                                -  12-13

կպչունություն        -  Տիքսոտրոպային  մածուկ

պահպանման ջերմաստիճան  - +2C0  - +36C0:  Վախենում է սառնամանիքից:

կրակին նկատմամբ փոխազդում -Բացասական, եթե բաղադրությունը քսվում է չբռնկվող մակերեսին, կամ լավ  չորացած 0,600մմ հաստությամբ ջրային հիմքով նյութի վրա:

ջրակլանում  W24--- Ցածր; W24;0,032 կգ/մ 2/ տ  1/2  (UNI EM 1062-3:2001)

գոլորշագազային թափանցելիություն(Sd) –Բարձր; Sd:0,0002մ   (UNI  EN ISO 7783-2:2001 )

ցնդող օրգանական նյութերի (VOC) արտանետման   սահմանափակում` համաձայն 2004/42/CE հրահանգի:

Պատկանում է A/ I, VOC:60 գ/լ    (առավելագույն): 1-ին փուլի սահմանափակում ( 1.1.2007) :300գ/լ  ,  2-րդ փուլի սահմանափակում  (1.1.2010):200գ/լ:

գույն                    -   գունային քարտեզը` ըստ OIKOS-ի DCS սիստեմի  գունային գամմայի

տարայի քաշ     -   1-5կգ

Զգուշացում      Խուսափել մաշկի հետ երկարատև շփումից: Գրգռման դեպքում  մանրակրկիտ լվանալ օճառով և ջրով: Եթե գրգռվածությունը չի անցնում, դիմել բժշկի : Խուսափել աչքի հետ շփումից: Եթե ներկը ընկնում է աչքի մեջ, մանրակրկիտ լվանալ   շաքարաջրով: Եթե գրգռվածությունը չի անցնում , դիմել բժշկի:

Թունաբանական  ցուցանիշներ  

 Չի պարունակում   այնպիսի  ծանր մետաղներ,   ինչպիսիք  քրոմն ու  արճիճն են:Չի               պարունակում նաև թունավոր, հոտավետ, քլոր   պարունակող լուծիչներ: Առողջության համար վտանգավոր  պոլիմերացում չի դիտարկվել:  Ուշադիր կարդալ անվտանգության թերթիկը. արտադրանքի    պիտակին առա է  գրգռող նյութի Xi, R41 մակնշումը: Պահպանման և տեղափոխման համար առանձնահատուկ պայմաններ չկան: Տարան, մնացորդը, պատահաբար թափված ներկը կարելի է մաքրել ներծծող, կլանող չեզոք  նյութերով` ավազ, հող և այլն :  Դրանք պետք է վերամշակվեն  նաև համաձայն ազգային կամ տարածաշրջանային  գործող կարգի: Փոխադրումը պետք է իրականացվի համաձայն  միջազգային համաձայնգրերի:

Հիմնական տեխնիկական պայմաններ

Մանրակրկիտ մաքրել  մակերեսը`  հարկ եղած դեպքում  հեռացնելով  շերտատված հատվածները:  Անհրաժեշտ ամրություն ապահովելու համար, մակերեսը պատել   OIKOS-ի   IL PRIMER ֆիքսատորի մեկ շերտով : Հարթեցնել  OIKOS-ի  STUCCO IN PASTA PER RASATURA –ով: OIKOS-ի   AUREUM-նյութը քսել 2 շերտով: Նյութը մշակվում է    բահիկով:

Պահպանել ներկման բոլոր կանոնները:

Նշում

OIKOS      ֆիրման  երաշխավորում է , որ սույն տեխնիկական ինֆորմացիան   համապատասխանում է տեխնիկական և գիտական հետազոտություններին: Այնուամենայնիվ OIKOS-ը պատասխանատվություն չի կրում  արդյունքի համար, քանի որ  կիրառման գործընթացը իր վերահսկողությունից դուրս  է: Ուստի խորհուրդ  է տրվում նախապես ուսումնասիրել ամեն մի արտադրանքի համապատասխանությունը առանձին դեպքերի համար:



Վերջին աշխատանքներ


Գործընկերներ


2012 © NAREK LTD. All Rights Reserved.
Developed by Studio One.