NAREK LTD
Arm Eng Rus
Ներկեր

Դեկոր|Ինտերիեր|Ճակատային մասի ներկեր

ԻՄՊԵՐՒՈՒՄԻՄՊԵՐՒՈՒՄ

ԻՄՊԵՐԻՈՒՄ - IMPERIUM  INT/im/02

Տեխնիկական բնութագրեր

ԻՄՊԵՐԻՈՒՄ –ը ներքին մակերեսների համար  նախատեսված  դեկորատիվ մետաղականացված հարդարանք է ։ Այն շրջական միջավայրի վրա ցածր ազդեցություն ունի: Ստեղծում է անկրկնելի  դեկորատիվ բազմերանգ էֆեկտներ`  կախված օգտագործվող գործիքների տեսակից։ Ֆոլիա Դորո, Դարջենտո, Դորատուրա և Պալվերե Դորո հարդարանքները փառահեղ շունչ են տալիս ժամանակակից միջավայրերին, դրանք հարստացնում արժեքավոր էլեմենտներով և պատմական վիլլաներին հատուկ    շքեղությամբ։ ԻՄՊԵՐԻՈՒ Մ¬ը երանգների բազմազանությամբ հնարավորություն է տալիս զարդարել ժամանակակից ինտերիերները, ստանալ էներգետիկայով հագեցած մակերեսներ, հարստացնում է ներքին պատերն ու կահավորանքը։ Արտադրանքը համապատասխանում է  ցնդող օրգանական նյութերի 2004/42/CE ստանդարտին, չի այրվում, մարդու և շրջական միջավայրի համար անվտանգ է։

Կիրառությունը

 Կիրառվում է տարածքի ներքին պատերի հարդարման համար:

Ֆոլիա Դորո, Դարջենտո, Դորատուրա, Մետալիզատո հարդարանք -   OIKOS արտադրության STUCCO IN PASTA PER RASATURA –ի միջոցով հարթեցնել մակերեսը։ Սպասել մինչև չորանալը, այնուհետև պատել մեկ շերտ OIKOS ֆիրմայի NEOFIX նյութով միատեսակ  ներթափանցելիություն  ապահովելու համար։

Ֆոլիա Դորո հարդարանքի համար որպես հիմք` խաչաձև վրձնահարվածներով, քսել մեկ շերտ սպիտակ  BIAMAX 03 կամ BIAMAX 07 ։  Թողնել 4-6 ժամ լրիվ չորանալու համար։

Օգտագործման եղանակը

Ֆոլիա Դորո, Դարջենտո. Նյութը 10%բացել խմելու ջրում։  ԻՄՊԵՐԻՈՒՄ նյութը քսել վրձնով պատի փոքր մասի վրա (50x50սմ) և անմիջապես մշակել (տամպոնացնել) հատուկ տամպոնով TAMPONE IMPERIUM (art. 116)։ Չորացնել 5-6 ժամ և նույն ձևով պատել երկրորդ շերտը։ 

Դորատուրա. Նյութը 10%բացել խմելու ջրում ԻՄՊԵՐԻՈՒՄ նյութը քսել վրձնով պատի փոքր մասի վրա (50x50սմ) և անմիջապես մշակել (տամպոնացնել)հատուկ ձեռնոցով GUANTO IMPERIUM (Art.115)։ Չորացնել 5-6 ժամ և նույն ձևով պատել երկրորդ շերտը։

Մետալիզատո - Հարթ ու միատարր էֆեկտ ստանալու համար 20% բացված ԻՄՊԵՐԻՈՒՄ-ը ատրճանակով  (1.3 մմ) պատել երկու շերտով ։ Առաջին շերտ- ատրճանակով կատարել շարժումներ ձախից աջ և աջից ձախ՝ ուղղության կարգավորիչը հորիզոնական դիրքով։ Հետո, անմիջապես կատարել շարժումներ վերից վար ու վարից վեր՝   կարգավորիչը պահելով ուղղահայաց դիրքով։ Նման խաչաձև պատումը ապահովում է նյութի պատման միատարրությունը։ Երկրորդ շերտ ¬ 3-4 ժամ չորանալուց հետո կրկնել նույն եղանակով։ 

Պոլվերե Դորո - Այս էֆեկտը ստանալու համար սպիտակ  BIAMAX 03 կամ BIAMAX 07 ¬ի վրա խաչաձև վրձնահարվածներով քսել մեկ շերտ խմելու ջրում 15% բ ացված ԻՄՊԵՐԻՈՒՄ նյութ։

Տեխնիկական բնութագրեր/պատում

բացում                                       Ֆոլիա Դորո, Դարջենտո, Դորատուրա¬ 10% խմելու ջրում։ Մետալիզատո՝ 15% խմելու ջրում

նյութածախս                            Ֆոլիա Դորո, Դարջենտո, Դորատուրա¬ 6-7մ2/լ երկու շերտ։ Մետալիզատո՝    6 մ2/լ երկու շերտ

                        Պոլվերե Դորո  -  BIAMAX 03 -ի վրա 8 մ2/լ, BIAMAX 07-ի վրա 7մ2/լ

գործիքներ                               Վրձին, աէրոգրաֆ (1.3 մմ), ձեռնոց GUANTO IMPERIUM (Art.115), տամպոն TAMPONE IMPERIUM (art. 116)

արմակցող նյութեր                    NEOFIX

պաշտպանիչ միջոցներ            STUCCO IN PASTA PER RASARUTA, OIKOS ֆիրմայի BIAMAX 07 կամ BIAMAX 03

ջերմաստիճանը պատման ժամանակ -+5C0 -+36 C0  (առավելագույնը  80% հարաբերական խոնավության դեպքում)

տեսանելի չորացման ժամկետ          - 2-4 ժամ   (20 C0 առավելագույնը  75 %հարաբերական խոնավության դեպքում)

մինչև լվանալը չորացման ժամկետ - 7  oր (20 C0 առավելագույնը  75%հարաբերական խոնավության դեպքում)

լիակատար չորացման ժամկետ  - 36ժամ (20 C0 առավելագույնը  75%հարաբերական խոնավության դեպքում)

 

 գործիքների մաքրում           ջրով

Ծանուցում                                Նյութը նստվածք տալու հակում ունի։ Օգտագործելուց առաջ մեխանիկորեն խառնել

Տեխնիկական բնութագրեր / նյութ

 բաղադրություն                  Ջրային դիսպերսիայով հատուկ ակրիլային խեժեր, օրգանական և ոչ  օրգանական պիգմենտներ, մետաղականացված պիգմենտներ, պատումը և թաղանթի ձևավորումը հեշտացնող հավելումներ

 տեսակարար կշիռ            1.1 +/-3%

փայլի աստիճան                45-70 գլյանց (Էրիկսեն  500/ 60)

PH                                            8-9

մածուցիկություն      3.000 – 6.000 CPS +/- 5%Բրուկֆիլդ (RVT/20 պտույտ րոպեում 250C)           

պահպանման ջերմաստիճան     +2C0 -+36C0   վախենում է սառնամանիքից

կրակի հետ փոխազդում   բացասական, եթե բաղադրությունը քսվում է չբռնկվող մակերեսի վրա կամ եթե 0,600 մմ-ից բարակ  շերտով ջրային   հիմքով նյութերը չոր են:

ջրով լվանալու և շփվելու նկատմամբ կայունություն - (Կարգ 1: Մաքս ¬ Կարգ 5 մին)

հատակին կպչելու փորձ    Class 0; Uni EN ISO 2409: 1996 (Class 0: Max-Class 5 Min)

ցնդող օրգանական նյութերի(VOC) արտանետման   սահմանափակում`

համաձայն 2004/42/CE hրահանգի - Պատկանում է A/b; VOC:50 գ/լ    (առավելագույն),  1-ին փուլի սահմանափակում (1.1.2007) – 150 գ/լ ,  2-րդ փուլի սահմանափակում  (1.1.2010)- 100գ/լ:

գույներ                                  Ըստ OIKOS գույների քարտեզի DCS Decor Color System  

տարայի քաշ                        1-2,5 լ

Թունաբանական  ցուցանիշներ  

 Չի պարունակում   այնպիսի  ծանր մետաղներ,   ինչպիսին  քրոմն ու  արճիճն են:Չի               պարունակում նաև թունավոր, հոտավետ, քլոր   պարունակող լուծիչներ: Առողջության համար վտանգավոր  պոլիմերացում չի դիտարկվել:  Անվտանգ նյութ է, եթե օգտագործվում է   ըստ կարգի:Խորհուրդ  է տրվում հետևել     ջրային հիմքով ներկերի օգտագործման    ժամանակ կիրառվող  անվտանգության ընդունված կանոններին: Պահպանման և տեղափոխման համար առանձնահատուկ պայմաններ չկան: Տարան, մնացորդը, պատահաբար թափված ներկը կարելի է մաքրել ներծծող, կլանող չեզոք  նյութերով` ավազ, հող և այլն : Դրանք պետք է վերամշակվեն  նաև համաձայն ազգային կամ տարածաշրջանային  գործող կարգի: Փոխադրումը պետք է իրականացվի համաձայն  միջազգային համաձայնգրերի:

 Հիմնական տեխնիկական պայմանները

 Ներկվող մակերեսը մանրակրկիտ մաքրել, հեռացնել շերտատվող մասերը։ Կեղտի և յուղի մնացորդները հեռացնել հատուկ նյութերով։ Մաքրել մակերեսը և պատել OIKOS ֆիրման  IL Primer հիմքով առավելագույն ամրակցման համար։ Չորանալուց հետո ներկվող մակերեսը պատրաստել ընտրված հարդարանքին համապատասխան, որից հետո մեկ կամ երկու շերտով պատել մետեղեկանացվար ԻՄՊԵՐԻՈՒՄ նյութով` կախված հարդարանքի տեսակից։ Հարդարանքը իրականացնել առաջարկվող գործիքներով՝ ցանկալի արդյունք ստանալու համար։ Պահպանել բոլոր համապատասխան օգտագործման կանոնները։

 Նշում

OIKOS ֆիրման  երաշխավորում է , որ սույն տեխնիկական ինֆորմացիան լավագույնս համապատասխանում է տեխնիկական և գիտական հետազոտություններին: Այնուամենայնիվ OIKOS-ը պատասխանատվություն չի կրում  արդյունքի համար, քանի որ  կիրառման գործընթացը իր վերահսկողությունից դուրս  է: Ուստի խորհուրդ  է տրվում նախապես ուսումնասիրել յուրաքանչյուր արտադրանքի համապատասխանությունը առանձին դեպքերի համար:

 



Վերջին աշխատանքներ


Գործընկերներ


2012 © NAREK LTD. All Rights Reserved.
Developed by Studio One.