Դեկոր|Ինտերիեր|Ճակատային մասի ներկեր
ՕՏՏՈՉԵՆՏՈOTTOCENTO Antico Velluto INT/ot/04
Տեխնիկական բնութագրեր
OTTOCENTO Antico Velluto –ն գոլորշաթափանցելի ծածկույթ է: Շնորհիվ ջրային դիսպերսիայով խեժերի և յուրատեսակ մետաղական պիգմենտների հիման վրա մշակված հատուկ բանաձևի, այն հնարավորություն է տալիս անկրկնելի դեկորատիվ էֆեկտ ստանալ ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ոճերի մեջ: OTTOCENTO Antico Velluto-ի գլխավոր առանձնահատկությունը` լույսի անդրադարձումի անկյան փոփոխության ժամանակ թավշե գործվածքի օպտիկական էֆեկտ առաջացնելու մեջ է: Ունի թույլ հոտ, չի այրվում, անվտանգ է մարդու և շրջակա միջավայրի համար:
Կիրառում
Ներքին պատերի հարդարանք
Մակերեսի նախապատրաստում
Ներկվող մակերեսը մանրազննին մաքել` հեռացնելով շերտատվող մասերը:Եթե ներկվող մակերեսը հին է կամ թափվող, խորհուրդ է տրվում 1 շերտ OIKOS-ի Neofix կամ Crilux քսել: Եթե պատերն անհարթ են և խորդուբորդ, անհրաժեշտ է հարթեցնել` օգտագործելով OIKOS-ի Stuco in Pasta per Rasatura –ն:
Պատման եղանակ
Նախապատարստել հիմքը` 40% խմելու ջրով բացված OIKOS Supercolor –ը քսել 1-2 շերտով` օգտագործելով միջին երկարության խավ ունեցող գլանիկ: Ավելացնել նաև գունային քարտեզից ընտրած երանգը: 4-6 ժամ անց, չորանալուց հետո, ըստ նախընտրած էֆեկտի, քսել OTTOCENTO Antico Velluto:
* Անտիկօ էֆեկտ
OTTOCENTO Antico Velluto-ն ամբողջ մակերեսով մեկ քսել OIKOS-ֆիրմայի չժանգոտվող պողպատե միջին չափի շպատելով: Մինչ ներկը կչորանա, շպատելով կրկին անցնել ներկված մակերեսի վրայով` ԱՆՏԻԿՕ էֆեկտ ստանալու համար: Ներկի առաջնային և վերջնական մշակումը կցվածքներ չեն առաջացնում , քանի որ բահիկի միջոցով պատելիս, OTTOCENTO Antico Velluto-ն հավասարապես, առանց սահմանագծերի «նստում է» մակերեսի վրա:
* Իմպերիալ /Դամասկօ էֆեկտ
50% խմելու ջրով բացված OTTOCENTO Antico Velluto-ն` 6-8 ժամ ընդմիջումով, 2 շերտով քսել մակերեսին` օգտագործելով կարճ խավով գլանիկ: Չորանալուց հետո կատարել ԻՄՊԵՐԻԱԼ հարդարանքի աշխտանքները` օգտագործելով OIKOS ֆիրմայի TAMPONE-ներ , իսկ ԴԱՄԱՍԿՕ էֆեկտ ստանալու համար` գործածելով ծովային սպունգ: Հարկավոր է օգտագործել OIKOS –ի 70-80% խմելու ջրով բաված Supercolor -ի միևնույն գույնը, ինչ օգտագործվել է մակերեսի համար:
* Լե Տապպեցցերիե էֆեկտ
50% խմելու ջրով բացված OTTOCENTO Antico Velluto-ն` 6-8 ժամ ընդմիջումով, 2 շերտով քսել մակերեսին` օգտագործելով կարճ խավով գլանիկ: Չորանալուց հետո կատարել Լե Տապպեցցերիե հարդարանքի աշխատանքները` գործածելով հատուկ գործիք: Հարկավոր է օգտագործել OIKOS –ի 70-80% խմելու ջրով բաված Supercolor-ի միևնույն գույնը, ինչ օգտագործվել է մակերեսի համար:Բոլոր գործողությունները պետք է կատարվեն համաձայն ներկման կանոնների:
Հարդարանք /պաշտպանիչ միջոցներ
OTTOCENTO Antico Velluto-ն պաշտպանված և լվացվող դարձնելու համար լիակատար չորանալուց հետո հարկավոր է պատել OIKOS ֆիրմայի թափանցիկ Watins Lux կամ Igrolux պաշտպանիչ նյութով:
Տեխնիկական բնութագիրը/ պատում
բացում - պատրաստ է օգտագործման կամ ` կախված ցանկալի արդյուքնից բացել 50% խմելու ջրով
նյութածախս - 7-8 մ2/ լ ` կախված ցանկալի արդյունքից
գործիքներ - Միջին շպատել` չժանգոտվող պողպատից, կարճ խավով գլանիկ, տամպոն, ծովային սպունգ OIKOS-ից
ֆիկսող նյութեր - OIKOS-ի Neofix, Crilux
գրունտ - OIKOS-ի Supercolor
պատման ջերմաստիճան - +10 C0 - +36 C0 (առավելագույն հարաբերական խոնավությունը 80%)
շոշափելի չորացման ժամկետ 1-1,30 ժամ (20 C0 և 75% հարաբերական խոնավության դեպքում )
լվանալուն պատրաստ չորացման ժամկետ 7 օր(20 C0 և 75% հարաբերական խոնավության դեպքում)
գործիքների մաքրում ջրով
Տեխնիկական բնութագիր/ նյութ
բաղադրություն - ջրային դիսպերսիայով խեժեր , օրգանական և անօրգանական պիգմենտներ և հատուկ մետաղական պիգմենտներ
տեսակարար կշիռ - 1.08 կգ / լ +/- 3%
pH 6.5 -7.5
մածուցիկություն - 14.000 - 18.000 CPS (RVT 20 պտույտ / վրկ 25 C0 դեպքում)
պահպանման ջերմաստիճան +2C0-+36 C0, վախենում է սառնամանիքից
փոխազդեցությունը կրակի հետ բացասական, եթե բաղադրությունը քսվում է չբռնկվող մակերեսի վրա կամ եթե 0,600 մմ-ից բարակ շերտով ջրային հիմքով նյութերը չոր են:
գոլորշագազային կլանում (SD) 0.24 մ (առավելագույն թույլատրելի մակարդակը 2մ, DIN 52 615)
լվացվելու նկատմամբ կայունություն - կարգ 3 (UNI EN ISO 11998:2003)
ցնդող օրգանական նյութերի(VOC) արտազատման սահմանափակում` համաձայն 2004/42/CE hրահանգի
-Պատկանում է A/I; VOC: 30 գ/լ (առավելագույն), 1-ին փուլի սահմանափակում (1.1.2007) – 300 գ/լ , 2-րդ փուլի սահմանափակում (1.1.2010)- 200 գ/լ:
գույն - գունային քարտեզը` ըստ OIKOS-ի DCS սիստեմի գունային գամմայի
տարայի քաշ - 1-5 լ
Թունաբանական ցուցանիշներ
Չի պարունակում այնպիսի ծանր մետաղներ, ինչպիսին քրոմն ու արճիճն են: Չի պարունակում նաև թունավոր, հոտավետ, քլոր պարունակող լուծիչներ: Առողջության համար վտանգավոր պոլիմերացում չի դիտարկվել: Անվտանգ նյութ է, եթե օգտագործվում է ըստ կարգի:Խորհուրդ է տրվում հետևել ջրային հիմքով ներկերի օգտագործման ժամանակ կիրառվող անվտանգության ընդունված կանոններին: Պահպանման և տեղափոխման համար առանձնահատուկ պայմաններ չկան: Տարան, մնացորդը, պատահաբար թափված ներկը կարելի է մաքրել ներծծող, կլանող չեզոք նյութերով` ավազ, հող և այլն, ինչպես նաև ըստ ազգային, տարածաշրջանային կարգերին համապատասխան: Տեղափոխումը՝ ըստ միջազգային համաձայնագրերի։
Հիմնական տեխնիկական պայմանները
Ներկվող մակերեսը մանրազննին մաքել` հեռացնելով շերտատվող մասերը:Եթե ներկվող մակերեսը հին է կամ թափվող, խորհուրդ է տրվում քսել 1 շերտ OIKOS-ի Neofix կամ Crilux: 4-6 ժամ անց, չորանալուց հետո,ըստ նախընտրած էֆեկտի, քսել OTTOCENTO Antico Velluto:
* Անտիկօ էֆեկտ
OTTOCENTO Antico Velluto-ն ամբողջ մակերեսով մեկ քսել OIKOS-ֆիրմայի չժանգոտվող պողպատե միջին չափի բահիկով:Մինչ ներկը կչորանա, բահիկով կրկին անցնել ներկված մակերեսի վրայով ` ԱՆՏԻԿՕ էֆեկտ ստանալու համար: Ներկի առաջնային և վերջնական մշակումը կցվածքներ չի առաջացնում , քանի որ, բահիկի միջոցով պատելիս, OTTOCENTO Antico Velluto-ն հավասարապես, առանց սահմանագծերի ՙնստում է ՚ մակերեսի վրա:
* Իմպերիալ /Դամասկօ էֆեկտ
50% խմելու ջրով բացված OTTOCENTO Antico Velluto-ն` 6-8 ժամ ընդմիջումով, 2 շերտով քսել մակերեսին` օգտագործելով կարճ խավով գլանիկ: Չորանալուց հետո կատարել ԻՄՊԵՐԻԱԼ հարդարանքի աշխտանքները` օգտագործելով OIKOS ֆիրմայի TAMPONE-ններ , իսկ ԴԱՄԱՍԿՕ էֆեկտ ստանալու համար գործածելով ծովային սպունգ: Հարկավոր է օգտագործել OIKOS –ի 70-80% խմելու ջրով բաված Supercolor-ի միևնույն գույնը, ինչ օգտագործվել է մակերեսի համար:
* Լե Տապպեցցերիե էֆեկտ
50% խմելու ջրով բացված OTTOCENTO Antico Velluto-ն` 6-8 ժամ ընդմիջումով, 2 շերտով քսել մակերեսին` օգտագործելով կարճ խավով գլանիկ: Չորանալուց հետո կատարել Լե Տապպեցցերիե հարդարանքի աշխատանքները` գործածելով հատուկ գործիք: Հարկավոր է օգտագործել OIKOS –ի 70-80% խմելու ջրով բաված Supercolor միևնույն գույնը, ինչ օգտագործվել է մակերեսի համար:Բոլոր գործողությունները պետք է կատարվեն` համաձայն ներկման կանոնների:
ՆՇՈՒՄ
OIKOS ֆիրման երաշխավորում է , որ սույն տեխնիկական ինֆորմացիան համապատասխանում է տեխնիկական և գիտական հետազոտություններին: Այնուամենայնիվ OIKOS-ը պատասխանատվություն չի կրում արդյունքի համար, քանի որ կիրառման գործընթացը իր վերահսկողությունից դուրս է: Ուստի խորհուրդ է տրվում նախապես ուսումնասիրել յուրաքանչյուր արտադրանքի համապատասխանությունը առանձին դեպքերի համար:
Developed by Studio One.






























































