NAREK LTD
Arm Eng Rus
Ներկեր

Դեկոր|Ինտերիեր|Ճակատային մասի ներկեր

ՌԱՖՖԱԵԼՈ ԴԵԿՈՐ ՄԱԴՌԵՊԵՐԼԱՏՈՌԱՖՖԱԵԼՈ ԴԵԿՈՐ ՄԱԴՌԵՊԵՐԼԱՏՈ

Ռաֆայելլո Մադրեպեռլատո - RAFFAELLO MADREPERLATO  INT/rm/02

Տեխնիկական բնութագրեր

Ռաֆայելլո Մադրեպեռլատոն սադափի էֆեկտ ունեցող հատուկ ծածկույթ է՝ հանգած կրի հիմքի վրա։ Պատելով  OIKOS ֆիրմայի RAFFAELLO  Decor Stucco –ի վրա, այն ապահովում է հիմքի առավելագույն «շնչառություն»  և նպաստում է  սվաղի և ծեփվածքի միջով խոնավության բնական տարածմանը` կանխելով բորբոսի ու մանրէների գոյացումը։ Ունի թույլ հոտ, չի այրվում, անվտանգ է մարդու և շրջական միջավայրի համար: 

Կիրառություն

 Կիրառվում է պատերի, լամինատե մակերեսների, ՊՎԽ, մետաղի, փայտի  հարդարման համար

Մակերեսի նախապատրաստում

Մաքրել մակերեսը և  առավելագույն ֆիկսացիա ապահովելու  համար պատել մեկ շերտ IL PRIMER հիմքով:

Պատման եղանակ

Իդեալական արդյունք ստանալու համար պատել երեք շերտով` օգտագործելով OIKOS ֆիրմայի չժանգոտվող մետաղից պատրաստված հատուկ շպատելներով:

առաջին և երկրորդ  շերտեր - մակերեսը հարթեցնել RAFFAELLO DECOR Stucco-ով`       գույների քարտեզից   ընտրելով  որևէ գույն մակերեսը պետք է ողորկ լինի, բայց ոչ փայլուն։ Երկրորդ շերտը քսել առաջինի չորանալուց 6-8 ժամ անց ։  

հարդարանք - OIKOS ֆիրմայի Ռաֆայելլո Մադրեպեռլատո-ն, միմյանցից որոշ հեռավորության վրա  քսել բծերով, այնպես որ ստացվի  ոչ միատար մակերես։ Մի քանի րոպե անց  նրբորեն  հարթեցնել մակերևույթը`   փայլեցնելով, այնպես որ ստացվի սադափի էֆեկտ : 

Տեխնիկական բնութագրեր/պատում

բացում                                    Նյութը պատրաստ է օգտագործման

նյութածախս                         10մ2/կգ       

գործիքներ                              OIKOS ֆիրմայի «ինօքս» շպատելներ

արմակցող նյութեր             OIKOS ֆիրմայի IL PRIMER

պաշտպանիչ միջոցներ     OIKOS ֆիրմայի Cera per Raffaello կամ  Cera per Stucco

ջերմաստիճանը պատման ժամանակ  - +5 C0 - +36 C0  (առավելագույնը  80% հարաբերական խոնավության դեպքում)

տեսանելի չորացման ժամկետ               - 1ժամ   (20 C0 առավելագույնը  75 % հարաբերական խոնավության դեպքում)

լիակատար չորացման ժամկետ            – 20-25 օր (20 C0 առավելագույնը  75% հարաբերական խոնավության դեպքում)

 գործիքների մաքրում                      ջրով

 

Տեխնիկական բնութագրեր/ նյութ

բաղադրություն             կրակաթի հիմքով բնական հավելումներ, երկաթի օքսիդների և գունավոր ավազի հիմքով ոչ¬օրգանական պիգմենտներ

տեսակարար կշիռ            1.4կգ/լ+/-3%

PH                                         12- 13

մածուցիկություն /կպչունություն /     30.000 – 60.000 CPS Բրուկֆիլդ (RVT/20 պտույտ /րոպեում 250C)          

պահպանման ջերմաստիճան         +2C0 - +36C0   վախենում է սառնամանիքից

կրակի հետ փոխազդում       - բացասական, եթե բաղադրությունը քսվում է չբռնկվող մակերեսի վրա կամ եթե 0,600 մմ-ից բարակ  շերտով ջրային   հիմքով նյութերը չոր են:

գոլորշու և գազաթափանցությունը (SD) 0,06մ (առավելագույն թույլատրելի  մակարդակը՝  2մ DIN 52 615)

ցնդող օրգանական նյութերի(VOC) արտանետման   սահմանափակում`

համաձայն 2004/42/CE hրահանգի - Պատկանում է A/I; VOC:29 գ/լ    (առավելագույն),  1-ին փուլի սահմանափակում (1.1.2007) - 300գ/լ ,  2-րդ փուլի սահմանափակում  (1.1.2010)- 200գ/լ:

գույն                       -   գունային քարտեզը` ըստ OIKOS-ի DCS սիստեմի  գունային գամմայի

տարայի քաշ        -    1-5-20 կգ

Ցուցումներ      - Խուսափեք մաշկի հետ երկարատև շփումից։ Գրգռման դեպքում ձեռքերը լվացեք օճառով և ջրով։ Գրգռվածության շարունակվելու դեպքում դիմեք բժշկի։

                             - Խուսափեք աչքերի հետ կոնտակտից։ Եթե ներկն ընկնի աչքի մեջ անմիջապես լվացեք առատ ջրով և շաքարով։ Գրգռվածության շարունակվելու դեպքում դիմեք բժշկի։ 

 

Թունաբանական  ցուցանիշներ   

 Չի պարունակում   այնպիսի  ծանր մետաղներ,   ինչպիսին  քրոմն ու  արճիճն են:Չի               պարունակում նաև թունավոր, հոտավետ, քլոր   պարունակող լուծիչներ: Առողջության համար վտանգավոր  պոլիմերացում չի դիտարկվել:  Անվտանգ նյութ է, եթե օգտագործվում է   ըստ կարգի:Խորհուրդ  է տրվում հետևել     ջրային հիմքով ներկերի օգտագործման    ժամանակ կիրառվող  անվտանգության ընդունված կանոններին: Պահպանման և տեղափոխման համար առանձնահատուկ պայմաններ չկան: Տարան, մնացորդը, պատահաբար թափված ներկը կարելի է մաքրել ներծծող, կլանող չեզոք  նյութերով` ավազ, հող և այլն , ինչպես նաև  ազգային, տարածաշրջանային կարգերին համապատասխան: Տեղափոխումը՝ ըստ միջազգային համաձայնագրերի։

 

Հիմնական տեխնիկական պայմանները

 Ներկվող մակերեսը մանրակրկիտ մաքրել, հեռացնել շերտատվող մասերը։ Քսել մեկ շերտ  OIKOS ֆիրման  IL Primer հիմք առավելագույն ամրակցման համար և սպասել մինչև լրիվ չորանա։ Քսել OIKOS ֆիրմայի  Ռաֆայելլո Դեկոր Ստուկկոյի նյութի երկու շերտ , որից հետո Ռաֆայելլո Մադրեպեռլատո հարդարման նյութը։ Նյութի տարածումը կատարել չժանգոտվող մետաղե բահիկով, վերջնական արդյունքը  տալիս է   սադափի էֆեկտով մարմար պատրանք։

Պահպանել օգտագործման կանոնները։

Նշում

OIKOS  ֆիրման  երաշխավորում է , որ սույն տեխնիկական ինֆորմացիան լավագույնս համապատասխանում է տեխնիկակակն և գիտական հետազոտություններին: Այնուամենայնիվ OIKOS-ը պատասխանատվություն չի կրում  արդյունքի համար, քանի որ  կիրառման գործընթացը իր վերահսկողությունից դուրս  է: Ուստի խորհուրդ  է տրվում նախապես ուսումնասիրել յուրաքանչյուր արտադրանքի համապատասխանությունը առանձին դեպքերի համար:



Վերջին աշխատանքներ


Գործընկերներ


2012 © NAREK LTD. All Rights Reserved.
Developed by Studio One.