«Bovelacci» (Իտալիա) պոլիպրոպիլենից և պոլիուրեթանից ծեփարտադրանք:
Ծեփը օգտագործվում է ճարտարապետական բոլոր ոճերում: Ժամանակակից ծեփարտադրանքը և դեկորատիվ պարագաները՝ պատրաստված BOVELACCI պոլիուրեթանից, կօգնեն ձեզ ի կատար ածել ձեր ամենահամարձակ դիզայներական որոշումները
Սյուների կիրառումը թույլ է տալիս ինտերիերին հաղորդել դասական վայելչություն: Իսկ բլթակները կդարձնեն պատերը նորաձեւ ու էլեգանտ. Դեկորի պարագաները հունական դասականից մինչև ժամանակակից ոճը միշտ էլ ամբողջական են դարձնում ինտերիերի ձևավորումը:
Առաստաղային քիվերի և մոլդինգների օգնությամբ կարելի է ամբողջական տեսք տալ ինտերիերին, կան նաև քիվեր, որոնց ներսում կարելի է տեղադրել լուսավորություն: Ճկուն ֆլեքսերի միջոցով կարելի է ստանալ պատերի գծերի կլորեցված կամ ձևավոր հարդարում:
Որմանախորշերը օգտագործվում են որպե դեկորի էլեմենտ, իսկ ներսի տարածությունը կարող է և լուսավորվել:
Առաստաղի վարդակներև ծեփին նման առաստաղային շրիշակների համադրությամբ գեղեցիկ դեկորացիա են կազմում:
Իսկ ամբողջական տեսք հաղորդելու համար օգտագործվում են կոնսոլներ, որոնք կարող են նաև ծառայել որպես դարակ ցանկացած այլ հենակի համար:
Պոլիստիրոլային և պոլիուրետանային ծեփարտադրանքը ճշգրտորեն կրկնօրինակում է գիպսը, սակայն ունի մի շարք առավելություններ գիպսի նկատմամբ.
ավելի թեթև է
հեշտ տեղադրվում է
չի վախենում խոնավությունից
չի կոտրվում, չի փշրվում, չի ճաքում և չի թափվում
Ներբեռնել կատալոգներ
CLASSICSTYL EAST
EUROSTYL EAST EUROPA
ITALSTYL EAST 2010